WHISE-Armenia: Խորհրդի անդամ

Գագիկ Բազիկյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան, օնկոգինեկոլոգ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան, օնկոգինեկոլոգ Գագիկ Կարապետի Բազիկյանը ծնվել է 1948թ., բժիշկների ընտանիքում: Հայրը՝ բ.գ.դ., պրոֆեսոր Կարապետ Լևոնի Բազիկյանը եղել է Հայաստանում ուռուցքաբանության ծառայության հիմնադիրներից, որը 1953թ. մինչ մահը՝ 1989 թիվը ղեկավարել է ՀՀ ԱՆ Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, որպես գլխավոր բժիշկ և հանդիսացել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը, մայրը՝ Մեղրոյան Գոհար Ահարոնի, բ.գ.թ., երկար տարիներ ղեկավարել է տարբեր նեոնաթոլոգիական բաժիններ, քույրն ու եղբայրը նույնպես ավարտել են Երևանի Պետական բժշկական ինստիտուտը: Այսօր, Գագիկ Բազիկյանի որդին և դուստրը գնացել են հոր և նրա ծնողների հետքերով, քանի որ երկուսն էլ բժիշկ են: Գագիկ Բազիկյանը ունի չորս թոռ:

1966-1972թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, ապա անցել է ինտերնատուրա ուռուցքաբանության գծով:

1973-1975թթ. աշխատել է Աբովյան քաղաքի Կենտրոնական շրջանային հիվանդանոցում, որպես շրջանի  ուռուցքաբան:

1975-1978թթ. Մոսկվա քաղաքի Ն.Ն.Բլոխինի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնում անցել է  ասպիրանտուրան:

1978-1981թթ. վերադարձել է Հայաստան և աշխատել է ՀՀ ԱՆ Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի  ինստիտուտուտի վիրաբուժական բաժանմունքում՝  որպես բժիշկ-ուռուցքաբան-գինեկոլոգ, կրտսեր գիտ.աշխատող:

1979թ-ին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզը:

1981թ-ին հիմնել է ՀՀ ԱՆ Ռենտգենաբանության և օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքը, որտեղ  աշխատել է որպես բաժնի վարիչ,  ավագ  գիտ.աշխատող մինչև 1992թ.:

1992-2004թթ. տնօրինել է ՀՀ ԱՆ Կ.Բազիկյանի անվան  հակաուռուցքային դիսպանսերը  և հանդիսացել է նույն դիսպանսերի վիրաբուժական բաժանմունքի վարիչ:

1994-2006թթ.  եղել է Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի  ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ:

2004թ-ից առ այսօր Գագիկ Կարապետի Բազիկյանը աշխատում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում որպես փոխտնօրեն:

2006թ-ին պաշտպանել է դոկտորական թեզը:

2006թ-ից Գ.Բազիկյանը ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան  Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր է. առ այսօր՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր է:

2010թ-ից առ այսօր Գագիկ Բազիկյանը հանդիսանում է Երևան քաղաքի  գլխավոր  ուռուցքաբան:

2012թ-ից Գ.Բազիկյանը «Ուռուցքաբանության զարգացման ֆոնդի» գործադիր տնօրենն է:

Գագիկ Կարապետի Բազիկյանը հանդիսանում է՝

  • Ռուսաստանյան Բնական Գիտությունների Ակադեմիայի անդամ,
  • «Էլիտա» Միջազգային Ակադեմիայի անդամ,
  • Եվրոպական Բնական Գիտությունների Ակադեմիայի անդամ,
  • Եվրասիական Ուռուցքաբանության ծրագրի գիտական կոմիտեի անդամ,
  • Առողջապահության Ազգային Ինստիտուտի Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ,
  • Կենտրոնի գիտական խորհուրդների անդամ,
  • ԱՊՀ երկների քաղցկեղային հիվանդությունների հակազդեցության  փորձաքննության խմբի անդամ:

ԽՈՐՀՈւՐԴ

Vahan Simonyan
Վահան Սիմոնյան

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Գագիկ Բազիկյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Կարեն Մելիքսեթյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ծաղկանուշ Սարգսյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Դավիթ Բաբիկյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ